Բավ է պառակտվել
13-08-2016 09:37

Ռուսաստանում հաստատվել է զբոսաշրջիկների վնասի փոխհատուցման կարգը

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է տուրօպերատորների կողմից արտասահման մեկնող զբոսաշրջիկների վնասի փոխհատուցման կարգը: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

Բացի այդ, հաստատվել է պահանջի մեջ ներառվող տեղեկությունների շարքը, ինչպես նաև կցված փաստաթղթերի ցուցակը:

Օգոստոսի 5-ին կառավարության կայքում հրապարակել էր արտասահման ուղեվորվող զբոսաշրջիկներին արտակարգ օգնություն  ցուցաբերելու  կարգի մեջ կատարված փոփոխությունների հրամանագիրը և ֆինանսավորման փոխհատուցման հիմնադրամից օգնություն ցուցաբերելու նպատակով ծախսերի համար գումարի տրամադրումը: