Բավ է պառակտվել
13-09-2016 10:08

ՌԴ-ում դատարանը չեղյալ է հայտարարել ՀՀ քաղաքացու ֆիկտիվ ամուսնությունը ՌԴ քաղաքացու հետ

Կամիշինա քաղաքի բնակիչը 2013 թ.-ին ամուսնացել է Հայաստանի քաղաքացու հետ, որպեսզի նա կարողական ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ, իսկ ինքը ապրել է այլ կնոջ հետ:

Սիրային եռանկյունը ստուգման առիթ է հանդիսացել դատախազության համար: Պարզվել է, որ պաշտոնական ամուսնությունը գրանցվել է զուտ նյութական շահից ելնելով: Նրա շնորհիվ Հայաստանի քաղաքացին կարողացել է պարզեցված տարբերակով 3 տարվա ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ Ռուսաստանում:

«Ընդ որում, «զույգը» նպատակ չուներ ընտանիք կազմել, միասին նրանք երբեք չեն ապրել, տնային տնտեսություն չեն վարել, նրանց բարեկամները ամուսնության մասին տեղեկացված չեն եղել: Ավելին, տղամարդը 2010 թ.-ից ապրում էր այլ կնոջ հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դատախազության հայցով դատարանը չեղյալ է հայտարարել ամուսնությունը: