Բավ է պառակտվել
06-09-2016 14:31

Ռուսաստանում լազերային զենքով ինքնաթիռ Է ստեղծվում

Ռուսաստանն ինքնաթիռի ստեղծման աշխատանքներ Է կատարում, որը պետք Է հանդերձված լինի նոր սերնդի լազերային սպառազինությամբ: Այս մասին հայտնել Է պաշտպանական-արդյունաբերական համալիրի մի աղբյուր: «Ընթանում Է օդային բազավորման լազերային կայանքի նոր սերնդի ստեղծման աշխատանք»,- ասել Է զրուցակիցը: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում Է այն ինքնաթիռին, որը բաց աղբյուրներից հայտնի Է Ա-60 ինդեքսով: Ավիացիոն լազերի ստեղծման աշխատանքներ կատարվել են նաև ԱՄՆ-ում, սակայն 2011 թվականի վերջին ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել Էր Boeing YAL-1 փորձարարական մարտական ինքնաթիռը, դադարեցվել Է: