Բավ է պառակտվել
02-06-2016 10:42

Ռուսաստանում սերտաճած լյարդով սիամական երկվորյակներ են ծնվել

Մոսկովյան կլինիկաներից մեկում սիամյան երկվորյակներ են ծնվել սերտաճած մաշկով ու լյարդով: Մոսկվայի բժիշկները մոտ ապագայում կփորձեն բաժանել նրանց:

Երկվորյակների ծնողները Նովոսիբիրսկից են՝ Իվան ու Վերոնիկա Իգնատեւները, նրանք միայն հղիության 24–րդ շաբաթում են իմացել, որ երկվորյակ են ունենալու: Բժիշկները այն ժամանակ նրանց նաեւ հայտնել են, որ պտուղները որովայնի մասին սերտաճած են:

Սկզբում բժիշկները համոզում էին ընդհատել հղիութունը, բայց Վերոնիկան չի համաձայնել, երկվորյակները ողջ են ու նրանց սպանելը սխալ է՝որոշել է նա: Երեխաներին թողնելու որոշման հարցում ամուսիններին աջակցել է Նովոսիբիրսկի գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռեմ Վոլկովը: Անցկացնելով հետազոտություն՝ նա հանգել է այն եզրակացության որ պտուղները կարող են միանգամայն կենսունակ լինել ու Վերոնիկային ուղակել է ծննդաբերելու դաշնային մակարդակի բուժհաստատություն:

Աղջիկները, որոնց անվանել են Ալիսա ու Ալինա, ծնվել են 5690 գրամ քաշով ու 41 ու 43 սմ հասակով: Միայն ծննդաբերությունից հետո է պարզ դարձել, որ երկվորյակների լյարդն ու մաշկն էլ է սերտաճած:

«Ինձ ասել էին, որ երկվորյակներից մեկը գուցե առհասարակ չկարողանա շնչել: Այդ դեպքում նրանց միանգամից կբաժանեին իրարից, - հիշում է Վերոնիկան: - Ինձ համար կարևոր էր նրանց տեսնելը: Երբ ինձ ծննդատնից հետո հիվանդանոց տարան, ես կանգնած նայում էի նրանց ու լացում»:

Հիմա բժիշկները սպասում են, թե երբ են երեխաները ավելի կազդուրվելու, որպեսզի բաժանեն նրանց: Վիրահատությունը կանի պրոֆեսոր Ալեքսանդր Ռազումովսկին, որը մի քանի տարի առաջ օգնել է Զիտա ու Գիտա հանրահայտ երկվորյակներին նոր կյանք սկսել՝ իրարից առանձին: Վիրահատությունը առաջին հայացքից հեշտ է թվում, բայց իրականում այն չափազանց բարդ է լինելու: