Բավ է պառակտվել
06-05-2016 14:01

Ռուսաստանում մշակել են ճամպրուկ առաջին դեմքերին պաշտպանելու համար

«Ռոստեխ»-ում ընդգրկված Միավորված սարքաշինական կորպորացիան (ՄՍԿ) մշակել է սարք՝ բարձրաստիճան անձանց փակ պաշտպանության համար, հայտնում է ՄՍԿ –ի կայքը: «Հաղորդիչը, որը ինտեգրված է փոքր «աթաշե քեյսին», հեշտ է տեղափոխելը ու այն չի գրավում կողմնակի անձանց ուշադրությունը»,- նշում են հաղորդագրության մեջ: Քեյսում տեղադրված սարքավորումը ունակ է արգելափակել կապի գծերը ու կառավարումը բոլոր դիապոզոններում, նշվում է հաղորդագրության մեջ: Հաղորդիչը կարող է օգտագործվել փակ բանակցությունների ժամանակ գաղտնի տեղեկությունների արտահոսքը կանխելու համար, սարքը արգելափակում է գաղտնալսող սարքերի գործողությունը, հայտնում է ՄՍԿ -ն: Բացի դրանից, սարքավորումը ունակ է կանխել ռադիոկառավարվող պայթուցիկ սարքերի գործողությունը մի քանի տասնյակ մետր տրամագծով: Քեյսը արգելափակում է ռադիոազդանշանները, այդ թվում սակրավորների աշխատանքների ժամանակ: Սարքը կարող է օգտագործվել պետության առաջին դեմքերի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար ու մարդաշատ վայրերում ահաբեկչական գործողությունների կանխելու համար, նշված է կորպորացիայի հաղորդագրության մեջ: