Բավ է պառակտվել
13-06-2016 10:07

Ռուսաստանում օղու նվազագույն գինը թանկացել է

Ռուսաստանում հունիսի 13-ին 5 ռուբլով թանկացել է օղու նվազագույն մանրածախ գինը։ Այսուհետ 0.5 լ տարողությամբ մեկ շիշ օղին արժի 190 ռուբլի։ Փոփոխությունները տեղի են ունեցել Ֆինանսների նախարարության համապատասխան հրամանի համաձայն:

Կոնյակի և բրենդիի նվազագույն արժեքն անփոփոխ է մնացել՝ 293 ռուբլի 0.5 լ տարողությամբ մեկ շիշ բրենդի և  322 լ՝ մեկ շիշ կոնյակի համար։

Օղու նվազագույն մանրածախ գինը թանկացնելը շուկայում կեղծ ալկոհոլի դեմ պայքարի գործիք է։ 2015-ի փետրվարի 1-ին այն սահմանվել էր 185 ռուբլու սահմանում, նախքան այդ այն կազմում էր կես լիտրի համար 220 ռուբլի։