Բավ է պառակտվել
15-06-2016 16:45

ՌԴ–ում տղան 3.8 հազար վոլտ լարումով հարված է ստացել ցիստեռնի վրա սելֆի անելիս

ՌԴ Օմսկ քաղաքում 23-ամյա տղան մահացել է՝ երկաթուղային ցիստեռնի վրա սելֆի անելիս, հայտնում են քաղաքի իրավապահ մարմինները։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ի գիշերը։ Երիտասարդը բարձրացրել էր ցիստեռնի վրա, որպեսզի լուսանկարվի։ «Նա վնասել էր 3.8 հազար վոլտ լարումով հոսանքի լարը։ Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է»,– հայտնել են իրավապահ մարմինները։