Բավ է պառակտվել
23-02-2016 13:20

Ռուսաստանում նշվում Է Հայրենիքի պաշտպանի օրը

Ռուսաստանում փետրվարի 23-ին նշվում Է Հայրենիքի պաշտպանի օրը: Այս տոնը հայտնվել Է 1922 թվականին՝ որպես Կարմիր բանակի ստեղծման տարեդարձ և մինչև 1993 թվականն անվանվում Էր «Խորհրդային բանակի և Ռազմածովային նավատորմի օր»: Հայրենքի պաշտպանի օրը հանդիսավոր միջոցառումների անկապտելի մասն Է ծաղկեպսակի խոնարհումը Կրեմլի պատի մոտ Անհայտ զինվորի գերեզմանին: Ավանդաբար դրան մասնակցում Է պետության ղեկավարը: 
Զինծառայողներին և վետերաններին շնորհավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այսօր մենք պատվում ենք բոլոր նրանց, ովքեր քաջարի ծառայություն են իրականացնում, երաշխավորելով երկրի ինքնիշխանությունը և անվտանգությունը, հպարտությամբ ենք հիշում մեր հայրենակիցներին, ովքեր անվախորեն դիմադրում են Հայրենիքի անկախության դեմ կատարած որևէ ոտնձգություններին», - ասել է Սերգեյ Շոյգուն:

Պաշտպանության նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Մեծ Հայրենական պատերազմի  վետերաններին, ովքեր ազատագրել են աշխարհը նացիստներից. «Իրենց քաջությամբ, նվիրումով ու անսանձելի տոկունությամբ, նրանք մեզ անկեղծ հայրենասիրության օրինակ են ցույց տվել, ինչպես նաև ոգեշնչել են նոր ձեռքբերումների հանուն Հայրենիքի», -նշել է նախարարը:

 

Տեղական ժամանակով ժամը 21:00-ին հրետանավորները հրավառություն կտան Մոսկվայում, հերոս-քաղաքներ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կերչում, Մուրմանսկում, Նովոռոսիյսկում, Սեւաստոպոլում, Սմոլենսկում և Տուլայում, ինչպես նաև այն քաղաքներում, որտեղ գտնվում են ռազմական օկրուգների, նավատորմերի, համազորային բանակների և Կասպիական նավատորմիկի շտաբները: Մասնավորապես, Մոսկվայում երեկոյան երկինքը կզարդարեն «Սվետլանա», «Սլավա» և «Ռուբին» նոր հրավառությունները՝: Ընդամենը ՌԴ մայրաքաղաքում տասը րոպեում կարձակվի 10 հազար հրախաղային կրակոց: