Բավ է պառակտվել
04-05-2016 16:10

Ռուսաստանում «իսլամական պետությանը» միացած ադրբեջանցի է դատապարտվել

Բաշկիրիայի մայրաքաղաքում դատարանի առջև է կանգնել Սիրիայում իսլամիստների կողմից կռված, «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ 23-ամյա ծնունդով Ադրբեջանի Մուրադ Նաջաֆովը, որը արմատական իսլամի գաղափարներով հմայվել էր Օրենբուրգի մարզում ապրելիս:
Ադրբեջանցի արմատականը կամավոր միացել է «իսլամական պետության» զինյալների շարքին, 2014 թ. Սիրիայում ժամանելուց անմիջապես հետո:
Նշվում է, որ Նաջաֆովը կիսել է իսլամիստների հիմնական նպատակներիը` տարբեր տարածաշրջաններում և երկրներում իսլամիստական արմատական կարգուկանոն հաստատելու առումով:
Բաշկիրիայի ԱԴԾ վարչության աշխատակիցները նախաքննության ընթացքում ապացուցել են, որ կազմակերպության ենթակառուցվածքներից մեկի անդամ լինելով, Նաջաֆովը մարտական հերթապահություն է իրականացրել և պաշտպանել է հանցագործների կողմից վերահսկվող տարածքները` ստուգել է փաստաթղթերը և տրանսպորտը, ինչպես նաև մասնակցել է սիրիական զինված ուժերի հետ բախումներին: