Բավ է պառակտվել
31-03-2016 16:58

Ռուսաստանում գողական հավաքի ժամանակ 167 մարդ է ձերբակալվել

ՌԴ Սվերդլովսկի մարզում ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի աշխատակիցները գողական հավաքի ժամանակ ձերբակալել են 167 մարդու։ Այս մասին ասված է շրջանային ՆԳՆ կայքում։ Հաղորդվում է, որ քրեական հեղինակությունները պլանավորում էին քննարկել Միջին Ուրալում ազդեցության ոլորտների բաշխման հարցերը։ «Ոստիկանությունն ու ԱԴԾ-ն մարտի 31-ի գիշերը Եկատերինբուրգում կանխել են քրեական միջավայրի առաջնորդների հանդիպման փորձը։ Ոստիկանություն է տարվել 167 մարդ՝ նրանց ինքնությունը պարզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Առգրավվել է 4 ատրճանակ, 14 դանակ, փայտե մական և ռետինե մահակ։