Բավ է պառակտվել
19-09-2016 18:22

Ռուսաստանում կարող է արգելվել Barbie տիկնիկը

Մանկական ապրանքների արտադրության ասոցիացիան «Խաղալիքների անվտանգության» տեխնիկական կանոնգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, ինչի ընդունման արդյունքում «Բարբի» անունով հայտնի տիկնիկը կարող է Ռուսաստանում փորձաքննություն չանցնել:

Ասոցիացիան կարծում է, որ փոփոխությունների նախագծում լիարժեքորեն ընդգրկված չեն ռիսկային գործոնները, որոնք ազդում են երեխաների բարոյական ու էմոցիոնալ վիճակի վրա: Մասնավորապես, հաշվի չեն առնվում բազմազգ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների երեխաների կրոնական, ազգային առանձնահատկությունները:

Օրինակ, ըստ Ասոցիացիայի, Բարբի տիկնիկը հագնված է եվրոպական ստանդարտներով՝ բաց հագուստ, և չի համապատասխանում մահմեդականության քարոզած արժեքներին:

Ղազախստանի Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ տեխնիկական կանոնագրքում ընդգրկել չափորոշիչ, որի համաձայն խաղալիքները կենթարկվեն նաև հոգեբանա-մանկավարժական փորձաքննության: Արդյունքում կարգելվի այն խաղալիքների վաճառքը, որոնք ագրեսիա են ծնում, բռնություն հրահրում և հետաքրքրություն առաջացնում սեռական խնդիրներին:

Ըստ աղբյուրի, ներկայումս նախագիծը հանրային քննարկման փուլում է և քննարկումների ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 30-ը: