Բավ է պառակտվել
10-02-2016 09:26

Ռուսաստանում գործազուրկների թիվն անցնում է 1 մլն-ից

Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում գործազուրկ ռուսների քանակը ավելացել է 1,7 տոկոսով և անցել 1 մլն-ից: Այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության աշխատանքի նախարարությունը: «Հունվարի 27-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկ քաղաքացիների թիվն ավելացել է 1,7 տոկոսով և կազմել 1 մլն 016.276 մարդ», -ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկների քանակն աճել է ՌԴ 78 շրջաններում: