Բավ է պառակտվել
20-05-2015 08:55

ՌԴ-ում ձերբակալված թմրավաճառների խմբում 2 հայ կա

Ռուսաստանի Նովգորոդի շրջանում ձերբակալված թմրավաճառների միջազգային խմբին ցմահ բանտարկություն է սպառնում: Խմբի անդամներից երկուսը հայ են. ձերբակալվածները վեցն են: «Նրանցից երկուսը գնչուներ են, որոնք թմրանյութ են իրացրել իրենց համայնքում, երկուսը հայեր են, որոնք կազմակերպել են առաքումը, և երկուսը՝ ռուսներ, որոնք արտադրել են թմրանյութը գյուղերից մեկի տանը պատրաստած և սարքավորումներով հագեցած լաբորատորիայում: Ձերբակալության ընթացքում նրանք դիմադրություն են ցույց տվել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Ոստիկանները նշել են, որ խուզարկությունների և զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 1.3 կգ ամֆետամին և թմրանյութեր պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր, դեղահաբեր, տրավմատիկ զենք և 120 հազար ռուբլու չափով դրամական միջոցներ: Հայտնաբերված նյութերի քանակը ՌԴ Քրեական օրենսգրքով համարվում է «խոշոր չափ», ուստի՝ ձերբակալվածներին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: