Բավ է պառակտվել
25-02-2015 10:00

ՌԴ-ում ձերբակալվել է համացանցում ահաբեկչությունը գովաբանող տղամարդը

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների անունից էջ ստեղծած և այն տարածող տղամարդուն: Այդ մասին հայտնել է աղբյուրը իրավապահ մարմիններից: Նրա խոսքով ձերբակալվածը համացանցում տեղադրում էր էքստրեմիստական բովանդակությամբ տեսանյութեր և այսպիսով կոչ էր անում «զբաղվել ահաբեկչական գործունեությամբ և հրապարակայնորեն արդարացնել ահաբեկչությունը»: «Կասկածյալը ձերբակալվել է Օբրազցովի փողոցում՝ «Սավյոլովսկի» առևտրի կենտրոնի մոտ», - նշել է աղբյուրը: Ձերբակալվածի անձը առայժմ հայտնի չէ: «Իսլամական պետությունը» Սիրիայի և Իրաքի մի շարք շրջաններ վերհասկման ներքո վերցրած և «խալիֆաթ» հռչակած իսլամական ծայրահեղականների կողմից ստեղծված ահաբեկչական խմբավորում է: ՌԴ Գերագույն դատարանը խմբավորումը ճանաչել է որպես ահաբեկչական, և վերջինիս գործունեությունը երկրի տարածքում արգելված է: