Բավ է պառակտվել
09-01-2016 11:19

Ռուսաստանում բժիշկը մի հարվածով սպանել է հիվանդին

Բելգորոդի Երկրորդ քաղաքային հիվանդանոցի թերապիայի բաժանմունքի բժիշկը հիվանդին ծեծել է նրա համար, որ վերջինս իրեն անպարկեշտ է պահել բուժքրոջ հանդեպ: Արդյունքում հիվանդը մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս դեկտեմբերի 29-ին` թերապիայի բաժանմունքի ընդունելության հարկաբաժնում: Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե բժիշկն ինչպես է մտնում կաբինետ, որտեղ նրա գործընկերը զննում է հիվանդին: Բժիշկը հետաքրքրվել է, թե ինչու է «հիվանդը ձեռք գցել իր բուժքրոջը», ինչից հետո բռնել է նրան ու փորձել քարշ տալ առանձին կաբինետ: Բժիշկը խփել է հիվանդի գլխին, ինչից հետո նա ընկել է ու դադարել է կյանքի նշաններ ցույց տալ: Դեպքի վայրում գտնվող բուժաշխատողները նկատել են, որ տուժածը սկսում է կապտել: Բժիշկը փորձել է վերակենդանացնել տղամարդուն, սակայն նրան դա չի հաջողվել: