Բավ է պառակտվել
29-04-2015 14:41

ՌԴ-ն վերսկսելու է ՏՈՒ-160 ռմբարկուների արտադրությունը

Ռուսաստանում վերսկսվելու է գերձայնային ռազմավարական ՏՈՒ-160 ռմբարկուների արտադրությունը: Նման խնդիր է այսօր առաջադրել ՌԴ ՊՆ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Այդ ռազմական ավիացիայի պատմության մեջ ամենահզոր ռմբարկուն նաև համարվում է աշխարհի ամենա ծանր ռազմական ինքնաթիռը, որն ունիառավելագույն թռիչքային ծավալը: Օդաչուների շրջանում այն անվանում են Սպիտակ Կարապ: «Արդեն այսօր անհրաժեշտ է անցնել ոչ միայն Հեռավոր ավիացիայի ավիացիոն տարածքի արդիականցմանը, այլ նաև ՏՈՒ-160 հրթիռատարների արտադրման վերսկսելուն», - ասաց նախարարը Կազանի Գորբունովի անվան ավիագործարան կատարած իր այցի ժամանակ: Շոյգուի գնահատմամբ՝ ՏՈՒ-160-ը բացառիկ մեքենա է, որը առաջ է անցել իր ժամանակներից մի քանի տասնամյակով և առ այսօր լիարժեք չի օգտագործել իր հնարավորությունները: «Ավելի լավ գերձայնային ինքնաթիռ դեռևս ոչ ոք չի հնարել», - նշեց ՌԴ պատպանության նախարարը: «Անշուշտ այդ կարևորագույն խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է միավորել վերակառուցման և արտադրամասի տեխնիկական սպառազինման հնարավորությունները», - ասաց նա: Շոյգուն նաև նշեց, որ գործարան կատարած իր վերջին այցից հետո դրական միտումներ են արձանագրվել Հեռավոր ավիացիայի վերանորոգման և արդիականացման պայմանագրի գծով: