Բավ է պառակտվել
06-04-2015 15:42

ՌԴ-ում Ցեղասպանությանը նվիրված ավելի քան 2000 միջոցառում կկայանա. Արա Աբրահամյան

Ռուսաստանի 640 քաղաքներում Հայոց ցեղասպանությանը նվիրված ավելի քան 2000 միջոցառում տեղի կունենա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։ «Աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 100-ամյակը և մեզ հետ միասին նշում է առաջադեմ մարդկությունը՝ տասնյակ, հազարավոր միջոցառումներով։ Ես այսօր խոսելու եմ Ռուսաստանի հայերի միության մասին. Ռուսաստանի 640 քաղաքներում է նշվելու այն՝ 3-ից 5 միջոցառում յուրաքանչուրում»,- մամուլի ասուլիսի ընթաց քում հայտարարել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ միայն Մոսկվայում տեղի է ունենալու իրադարձությանը նվիրված ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ցուցահանդեսներ, կլոր սեղաններ։ «Ռուսաստանի 640 քաղաքներում ավելի քան 2000 միջոցառում։ Դա նշանակում է, որ մեզ հետ մեր ցավը կիսում է նաև ռուս ժողովուրդը»,- ասել է նա։ Աբրահամյանը նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ հստակ է արտահայտել իր տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին մասնակցելու է Հայաստանում կայանալիք միջոցառումներին։