Բավ է պառակտվել
14-01-2016 16:56

Ռուսաստանում պատրաստվում են քրեականացնել բիտկոինները

Վիրտուալ կրիպտոարժեքներ իշրջանառությանհամարՌուսաստանում հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանեն, հայտնել է Ռուսաստանի քննչականկոմիտեի ղեկավարԱլեքսանդրԲաստրիկինը: Բիտկոինների  և այլ կրիպտոարժեքների շրջանառության քրեականացման անհրաժեշտությունը Բաստիրկինը հետևյալ կերպ բացատրեց. «Վիրտուալ արժույթները թողարկվում են անհատների կողմից, ապահովված չեն ոչ մի լիկվիդային ակտիվներով, այդ պատճառով ենթակա են փոխարժեքի զգալի տատանումների, այդ թվում, սպեկուլյատիվ բնույթի:  Բիտկոինների փոխարժեքը վերջին երկու տարիների ընթացքում աճել է ավելի քան 1000 տոկոսով»: Բաստրիկինը նշել է, որ գործարքներն իրականացվում են անանուն, առանց կենտրոնացված վերահսկողության և անվճար, իսկ «անանուն վճարումները մոտիվացնում  են օգտվել վիրտուալ արժույթից հանցագործությունների համար, այդ թվում, այնպիսի ինչպես, օրինակ, թրաֆիքինգը, թմրանյութերը, զենքը, ահաբեկչության ֆինանսավորումը, հարկերից խուսափելը»: