Բավ է պառակտվել
06-04-2015 15:20

Ռուսաստան տեղափոխվել ցանկացող ներգաղթյալների համար թեստերը կբարդացվեն

Մոսկվայում մշակվել է Ռուսաստանում բնակության իրավունք ստանալ ցանկացող ներգաղթյալների համար ռուսերեն լեզվի, պատմության և իրավունքի հիմունքների բարդեցված թեստի առաջին տարբերակը: Այդ մասին  պատմել է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում (РУДН) օտարերկրյա ուսանողների հետ աշխատանքի գծով պռոռեկտրո Անժելա Դոլժիկովան: Ռուսաստանի պատմության և իրավունքի հիմունքների վերաբերյալ թեստերում կհայտնվի հինգական նոր բաց հարց, որոնց պատասխանները օտարերկրացիները պետք է գրեն ինքնուրույն: Ռուսաստանում բնակվել ցանկացող օտարերկրացիների համար բառային իմացությունը կհասցվի նվազագույնը 1250 բառի, մինչդեռ աշխատանքային ներգաղթյալների համար այն կմնա նախկինում հաստատված 950 ռուսերեն բառը: Ենթադրաբար, նոր ձևաչափով թեստը ներգաղթյալները կսկսեն հանձնել ողջ Ռուսաստանում 2015 թվականի հուլիսի 1-ից: