Բավ է պառակտվել
08-04-2015 09:51

ՌԴ-ում՝ «Օրյոլ» սուզանավում, հրդեհ է մարվել

«Օրյոլ» սուզանավում բռնկված հրդեհը ամբողջությամբ մարվել է ապրիլի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով 22:00-ին: Նավը գտնվում է Սևերոդվինսկում՝ «Զվյոզդոչկա» գործարանի նավանորոգարանում: Հրդեհման օջախը վերացվել է, շաևրունակվում են սուզանավի նավանորոգարանի և մասնաբաժնի ջրամատակարարման աշխատանքները: Այդ մասին հայտնել է «Զվյոզդոչկա» գործարանի մամլո ծառայության ղեկավար Եվգենի Գլադիշևը: Հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել: Նավից հեռացվել են մարտական կոմպլեկտները. Անջատվել է ատոմային ռեակտորը. նավին որևէ վտանգ չի սպառնում: Գլադիշևը նշել է, որ հրդեհը բռնկվել է իններորդ մասնաբաժնի հատվածում, որը գտնվում է նավախելի մոտ: Նրա խոսքով՝ սուզանավը հարդեհվել է զոդման աշխատանքների ժամանակ տեխնոլոգիական ընթացքի խախտման հետևանքով: Նավը հրդեհվել է ցերեկային ժամի: Այրվել է սուզանավի ամուր և թեթև մարմնի միջև գտնվող թաքացուցիչը: Հրդեհի մակերեսը սկզբնական շրջանում կազմում էր 20 քմ, սակայն ավելի ուշ այն կրկնապատկվեց: Սուզանավում գտնվում էր անձնակազմի 13 անդամ, որոնք էվակուացվել են գործարանի աշխատակիցների հետ միասին: Սուզանավում հրդեհը հնարավորինս արագ մարելու համար որոշվեց ամբողջությամբ ջրով լցնել նավանորոգարանը: Դա սուզանավը վերանրոգելու ժամանակ ընդունված սովորական գործողություն է, սակայն տվյալ դեպքում այն ուղղված էր կրակը մարելուն: Ջուրը լցնելու ժամանակ ներսում գտնվող սարքավորումները չեն տուժել. Նավի մարմինը չորացրել էին, ջուրը մատակարարվում էր միայն հրդեհի օջախի հատվածում: «Օրյոլ» սուզանավը կառուցվել է 1989 թվականին «Կուրսկ» նավի կառուցման շրջանակներում: Նախնական շրջանում այն կոչվել էր «Սևերոդվինսկ», սակայն 1993 թվականին այն ստացավ իր այսօրվա անվանումը: 2009 թվականին «Օրյոլ» սուզանավը ճանաչվել է որպես Հյուսիսային նավատորմի լավագույն սուզանավերից մեկը: 2012 թվականից այն հիմնանորոգվում է, իսկ 2013 թվականին սկսվել է նավի արդիականացումը: