Բավ է պառակտվել
21-05-2015 08:10

ՌԴ-ում ՃՏՊ-ի մեջ է ընկել երեխաներին տեղափոխող ավտոբուսը, կան զոհեր

Շուրջ 20 մարդ է տուժել, ևս երեքը զոհվել են ՌԴ-ի Նիժեգորոդսկի շրջանում Կազանից երեխաների տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով: Այդ մասին հինգշաբթի հաղորդել են Թաթարստանի ԱԻՆ գլխավոր վարչությունից: Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 05:00-ին, Նիժեգորոդի շրջանի Նովոյե Լիկեևո բնակելի վայրից 11 կմ հեռավորության վրա գտնվող ճանապարհին: Mercedes մակնիշի ավտոբուսը, որը Կազանից Սանկտ Պետերբուրգ էր տեղափոխում կարատեի մրցումներին մասնակցող 20 մարդ, այդ թվում նաև 12 երեխա, բախվել է MAN մակնիշի բեռնատարին, որն ընթանում էր հանդիպակաց ուղղությամբ: Զոհվել է երեք մարդ, այդ թվում նաև մեկ երեխա: Տասնյոթ մարդ հոսպիտալացվել է. 10 երեխաներին և մեկ մեծահասակի տեղափոխել են Նիժեգորոդի շրջանի շրջանային կլինիկական հիվանդանոց, իսկ հինգ մեծահասակները՝ Սեմաշկոյի անվան կլինիկական հիվանդանոց: Երեխաները ստացել են գանգուղեղային վնասվածքներ և կոտրվածքներ: Նրանցից մեկի վիճակը ծանր է: