Բավ է պառակտվել
06-05-2015 15:51

ՌԴ-ում ինքնասպանություն է գործել քղցկեղից տառապող հոգեբանության դասախոսը

Քաղցկեղից տառապող պրոֆեսոր Միխայիլ Կոնդրատյևը ինքնասպանություն է գործել Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանում:Տղամարդու մարմինը հայտնաբերվել է քաղաքից դուրս գտնվող իր տանը: Իրավապահ մարմինների տվյալներով, սոցիալական հոգեբանության ֆակուլտետի 59-ամյա դեկանի սենյակում հայտնաբերվել է գրություն, որում պրոֆեսորը խնդրում է ոչ ոքի չմեղադրել իր մահվան մեջ, և բացատրում է իր այդ քայլը մահացու հիվանդության հետ պայքարելուց հոգնածությամբ: Պրոֆեսորի գործընկերների խոսքով՝ Կոնդրատյևը մինչև իր կյանքի վերջին պահը դասավանդում էր սոցիալական հոգեբանության ֆակուլտետում: «Մեկ տարի առաջ Միխայիլ Յուրյևիչին դավաճանեցին իր ոտքերը, սակայն նա մինչև վերջին պահը պայքարում էր իր հիվանդության դեմ: Որքանով մեզ հայտնի է, պրոֆեսորը ստանում էր անհրաժեշտ դեղորայքը ճիշտ ժամանակին և անհրաժեշտ քանակով: Այդ տղամարդը իր մեջ համատեղում էր աննկարագրելի էներգետիկա, կենսասիրություն և նպատակասլացություն: Դեռ ավելին՝ նա հունիս ամսվա հետ կապված բազում աշխատանքային և ընտանեկան ծրագրեր ուներ», — պատմեցին նրա գործընկերները: Պրոֆեսորի մահվան փաստով կատարվում է ստուգում: Հիծեցնենք, որ դա Մոսկվայի շրջանում վերջերս տեղի ունեցող քաղցկեղից տառապող մարդկանց ինքնասպանության առաջին դեպքը չէ: Իրավապահ