Բավ է պառակտվել
15-04-2015 12:25

ՌԴ-ում հրապարակվել են պաշտոնյաների եկամուտների մասին դեկլարացիաները

Կրեմլի և Ռուսատանի կառավարության կայքերը հրապարակել են ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների 2014 թվականի եկամուտների մասին դեկլարացիաները: Երկրի նախագահ Վլադիմիրև Պուտինը 2014 թվականին աշխատել է 7,654 միլիոն ռուբլի, մինչդեռ մեկ տարի առաջ պետության ղեկավարի եկամուտը կազմում էր 3,6 միլիոն ռուբլի: Ըստ երևույթին, 2015 թվականին նախագահի եկամուտները կնվազեն, քանի որ նա իր աշխատավարձը 10%-ով կրճատելու վերաբերյալ որոշում է ընդունել: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2014 թվականին աշխատել է ավելի քան  8 միլիոն ռուբլի, որի մասին հայտնի է դարձել կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունից: Ըստ դեկլարացիայի` 2013 թվականին Մեդվեդևի եկամուտը կազմում էր 4,2 միլիոն ռուբլի: Իսկ մամուլում առավել բարձր ժողովրդականություն վայելով ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը 2014 թվականի ընթացքում աշխատել է 6,1 միլիոն ռուբլի: 2014 թվականին առավել բարձր եկամուտները ստացել է նախագահի ԱՊՀ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ համագործակցության հարցերով բաժնի պետ Օլեգ Գովորունը: Նրա եկամեւտը կազմել է 114 միլիոն ռուբլի: Տվյալ ցուցակում երկրորդ հորիզոնականը գրավել է Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, ում եկամուտը կազմել է 62,93 միլիոն ռուբլի: Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը 2014 թվականին աշխատել է 16,205 միլիոն ռուբլի: Նախորդ տարի նրա եկամուտը կազմել էր ավելի քան 11 միլիոն ռուբլի: Կառավարության անդամներից առաջատարն է դարձել կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Խլոպոնինը 280,6 միլիոն ռուբլով, ով առաջ է անցել ՌԴ-ի ամենահարուստ նախարար Միխաիլ Աբիզովից, ով նախորդ տարի աշխատել էր 282,9 միլիոն ռուբլի: 2014 թվականին Աբիզովի եկմուտները կազմել են գրեթե  222 միլիոն ռուբլի և նա գրավել է երկրորդ հորիզոնականը: Երրորդ և չորրորդ տեղերում են հայտնվել փձոխվարչապետ Յուրի Տրուտնևը 179 միլիոն ռուբլի եկամուտով և արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը 113,5 միլիոն ռուբլով: ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն 2014 թվականին աշխատել է 6,081 միլիոն ռուբլի: Կառավարության ղեկավար անդամներից առավել «աղքատն» են համարվում գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովը (4,7 միլիոն ռուբլի) և կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը (4,9 միլիոն ռուբլի): Նշենք, որ կառավարության առավել հարուստ անդամների շարքից դուրս է մնացել առաջին փոխնախարար Իգոր Շուվալովը, ով նախորդ տարի 9,2 միլիոն ռուբլի է աշխատել, մինչդեռ  2013 թվականին նրա եկամուտը կազմում էր 241 միլիոն ռուբլի: