Բավ է պառակտվել
09-03-2015 08:26

Կազմվել է Ռուսաստանի ամենաազդեցիկ 100 կանանց ցուցակը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Ռուսաստանի ամենաազդեցիկ 100 կանանց» վարկանիշը, որը կազմում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: 2-րդ հորիզոնականում Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան է: 3-րդ տեղում ՌԴ վարչապետի սոցիալական քաղաքականության հարցերով տեղակալ Օլգա Գոլոդեցն է, 4-րդում՝ ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Տատյանա Գոլիկովան, 5-րդ տեղում՝ հայտնի մարզուհի, Պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաեւան: Լրատվամիջոցների ներկայացուցիչներից վարկանիշի 11-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեեւան, 13-րդ տեղում լրագրող Քսենիա Սոբչակը, իսկ նրան հետեւում է «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Նրանցից բավական հետ է ընկել եւ 50-րդ հորիզոնականում հայտնվել Թինա Կանդելակին: Ռուսական էստրադայի Պրիմադոննան վարկանիշի 19-րդ հորիզոնականում է: Ցուցակում այլ երգչուհիներ չկան, փոխարենը ցուցակում ընդգրկվել է բալետի արտիստուհի Մայա Պլիսեցկայան՝ հայտնվելով 65-րդ հորիզոնականում: Ցուցակում հայտնվել է նաեւ Pussy Riot-ից Նադեժդա Տոլոկոննիկովան՝ 77-րդ տեղում, ինչպես նաեւ Ռուսաստանի նախկին առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան՝ 95-րդ տեղում: Ռուսաստանցի ամենաազդեցիկ 100 կանանց ցուցակը եզրափակում է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան: