Բավ է պառակտվել
06-02-2015 14:01

ՌԴ-ում շուրջ 60 հազար լրագրող կարող է գործազուրկ դառնալ

ՌԴ հաղորդակցման և կապի նախարարությունը կանխատեսում է լրատվամիջոցների աշխատակիցների 15-20% կրճատում: Այդ տվյալները բարձրաձայնվել են միջգերատեսչական խմբի կողմից կատարած աշխատանքայի շուկային դիտարկման արդյունքում: Այդ նշանակում է, որ Ռուսաստանում աշխատանքը կարող է կորցնել շուրջ 60 հազար լրագրող: «Նիստի ժամանակ ուսումնասիրվել է մեդիաշուկայում տիրող իրավիճակը, որը առավել անհանգստացնող է: Կրճատումները միայն սկսվել են», -հայտարարել է ՌԴ կառավարության տեղակալ Օլգա Գորոդեցի օգնական Ալեքսեյ Լևչենկոն: Նա նշել է, որ լրագրողները աչքի են ընկնում իրենց շարժողունակությամբ և չեն դիմում աշխատանքի ծառայություններին: Այնուամենայնիվ, նրա խոսքով, կստեղծվեն վերապատրաստման ծրագրեր այն ոլորտների համար, որտեղ կադրերի կարիք կա, և տվյալ ոլորտներում կկարողանան մասնակցել լրատվամիջողների աշխատակիցները: