Բավ է պառակտվել
06-08-2015 08:58

Ռուսաստանում կարող են պատիժ սահմանել ավտոմեքենան ագրեսիվ վարելու համար

ՌԴ տարբեր մարզերում դժբախտ ելքով ավտովթարներից հետո ՌԴ կառավարությունը զաբղվելու է ճանապարհային պատահարների և ճանապարհներին մահացության խնդրով: Ծրագիր է մշակվում, ըստ որի օրինակ սահմանվում է պատիժ մեքենան վտանգավոր ձևով վարելու համար, որը կարող է առավել խիստ լինել, եթե վարորդը գտնվի ոչ սթափ վիճակում: Ռուսաստանի կառավարության առաջին փոխնախագահ Իգոր Շուվալովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկույց է ներկայացրել` ճանապարհներին մահվան ելքով դեպքերի նվազման վերաբերյալ կառավարության ծրագրի մասին: Հայտնի են դարձել առաջիկա երկու տարվա համար կառավարության ծրագրերը: Այսպես առաջարկվում է լրացուցիչ պատժամիջոցներ օգտագործել այն վարորդների նկատմամբ, ովքեր մեքենայի ղեկին են նստել ոչ սթափ վիճակում: Օրինակ պետությունը կարող է ստանալ իրավունք առգրավել այդպիսի վարորդի մեքենան: Մեքենան հնարավոր կլինի վերադարձնել միայն 50000 ռուբլի նախնական վճար կատարելուց հետո: Հետագայում այն կներառվի տուգանքի չափի մեջ, որը որոշելու է դատարանը` ոչ սթափ վիճակում վարելու համար: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին կարող են պարտադրել անցնել ալկոհոլային խմիչքներից կախվածության բուժստուգում: Եթե կախվածությունը հաստատվի ապա վարորդին կուղարկեն բժշկական հետազոտության և բուժման: Բացի այդ անց են կացվելու միջոցառումներ ագրեսիվ վարելու դեմ պայքարելու համար: Ինչպես առաջարկում են ЛДПР-ի պատգամավորները, ավտոմեքենան արագ վարելու սիրահարները ոչ միայն մի քանի հազար ռուբլի տուգանք կվճարեն, այլև կբարձրանա նրանց վարկանիշը` ապահովագրության հաշվարկման ժամանակ: «Ապահովագրության մեջ բոլորը վճարում են պոլիսի համար, ելնելով միջինացված ցուցանիշներից և այդ իսկ պատճառով զգույշ վարորդները վճարում են արագ և վտանգավոր ձևով վարողների փոխարեն»,- պարզաբանել է Ռուսաստանի ավտոապահովագրողների միության նախագահ Իգոր Յուրգենսը: Վերջապես առաջարկվում է ստեղծել ինֆորմացիոն համակարգ, որի օգնության վարորդները և պետական մարմինները կարող են փոխանակվել տեղեկատվությամբ: Օրինակ` վարորդները կարող են տեղեկանալ տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարների մասին, մայրուղիների վերանորոգման աշխատանքների մասին կամ էլ բողոք հայտնել տեղի իշխանական մարմիններ: