Բավ է պառակտվել
15-04-2015 14:53

ՌԴ-ում կարող են բացվել ԱՊՀ մի շարք երկրների միգրացիոն ծառայություններ

Հայսատանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի միգրացիոն ծառայությունները կարող են մոտ ժամանակներս բացվել ՌԴ-ում: Այդ մասին հայտարարեց Ռուսաստանի Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Եկատերինա Եգորովան: Ավելի վաղ ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեակավարների խորհրդի  17-րդ նիստի շրջանակներում Ռուսաստանի և Ղրղզստանի միգրացիոն ծառայությունները Ռուսատանում Ղրղզստանի աշխատանքի, միգրացիայի և սոցիալական զբաղվածության մասին համաձայնագիր են ստորագրել: «Երկկողմանի համաձայնագրերի հիման վրա կարող են բացվել տվյալ պետությունների միգրացիոն մարմինների ներկայացուցչությունները: Միգրացիոն օրենսդրության ոլորտում նրանց լիազորությունները հավասար կլինեն երկու կողմերի համար», - հաղորդեց նա: Գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով` դրանք փաստաթղթեր ձևակերպող կամ միգրանտներին որևէ ծառայություններ մատուցող կենտրոններ չեն լինելու: Նա նշեց, որ դրանով զբաղվելու են հենց ընդունողերկրի հետ համագործակցող միգրացիոն գերատեսչությունների ներկյացուցչությունները, որոնք աջակցելու են միջազգային համագործակցության, այդ թվում նաև աշխատանքային միգրանտներին կազմակերպված ներգրավվածության և խորհրդատվությունների հարցերով: