Բավ է պառակտվել
07-04-2015 10:18

ՌԴ-ում փոխվել են երթևեկության կանոնները

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավորության որոշում է ստորագրել, որի համաձայն Երթևեկության մի շարք կանոններ են փոխվել: Այդ մասին երեքշաբթի` ապրիլի 7-ին, հաղորդեց կառավարության մամլո ծառայությունը: Երթևեկության կազմակերպման համար շրջանառության մեջ կմտնեն նոր նշաններ և տեխնիկական միջոցներ: Մասնավորապես, ճանապարհներին կտեղադրվեն կարմիր ազդանշանով լուսաֆորային հատվածներ լուսաֆորի հավելյալ հատվածի տեսանելիությունը լավացնելու նպատակով: կընդգծվեն նաև կայանատեղիների ընդհանուր գոտիները, ինչպես նաև բնակիչների առանձին կայանատեղիները: Նախատեսված է նաև անվտանգության կղզիկների ստեղծումը: Բացի այդ հեծանվորդների երթևեկման գծերի համար նախատեսված նշաններ կհայտնվեն: Նոր նշանը հետևյալն է` 5.14.2 «Հեծանվորդների գոտի»: Դա կապվածէ նրա հետ, որ ներկայումս ոչ ճիշտ եղանակով օգտագործվող 4.4.1 «Հեծանվային ճանապարհ կամ հեծանվորդների գոտի» նշանը միաժամանակ հեծանվորդային գոտու և հեծանվորդների ճանապարհի նշան է, սակայն դրանք երթևեկման կազմակերպման տարբեր ռեժիմներ ունեն: «Ընդունված որոշումները թույլ են տալիս բարձրացնել երթևեկության մակարդակը և դրական ազդեցություն կունենան երթևեկության անվտանգության վրա»,  - ասել են կառավարությունում: Տվյալ փոփոխությունները պատրաստվել են Տրանսպորտի նախարարության կողմից: