Բավ է պառակտվել
29-04-2015 14:51

ՌԴ-ում ցանկանում են հավասարեցնել քաղաքացիական և իրավաբանական ամուսնությունը

ՌԴ-ի Ընտանեկան օրենսգրքում կարող են փոփոխություններ կատարվել, որոնց համաձայն քաղաքացիական ամուսնությունը օրինական կհամարվի: Բացի այդ օրինական կարգավիճակ կստանան նաև կրոնական ծեսով ամուսնությունները: Նոր նածաձեռնության նպատակը ծնելիության մակարդակի բարձրացումն է, քանի որ շատ կանանց համար ընտանիքի ստեղծման և երեխա լույս աշխարհ բերելու հարցում մեծ դեր է խաղում օրինական կնոջ կարգավիճակը: Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին պատմեց, որ ՌԴ-ի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է հավաքել շուրջ 100 հազ. ստորագրություն: Եթե դա հաջողվի, ապա նախաձեռնությունը պաշտոնապես կուսումնասիրվի իշխանությունների կողմից: Ինչպես նշեց Դոբրովինսկին, զույգի համատեղ կյանքը կարող է համարվել օրինական ամուսնություն կարող է համարվել երկու տարի անց: Ստորագրություններ կհավաքվեն նաև դատարանի կողմից ապահարզանի պատճառի և մեղավորի պատժի ուսումնասիրման համար: Բացի այդ ենթադրվում է բարձրացնել ոչ միայն երեխաների, այլ նաև նախկին ամուսնուն կամ կնոջը ալիմենտ վճարելու հարցը: Օրնակ՝ դա վերաբերվում է այն դեպքերին, երբ ամուսինը ուսանել է, կինը աշխատել է, իսկ ուսումը ավարտելուց հետո ամուսինը սկսել է զբաղվել իր կարիերայով, իսկ կինը տնային տնտեսուհի է դարձել, ընդ որում ամուսինը ապահովում է ընտանիքը և մասնագիտապես աճում է: Ապահարզանից հետո կինը զրկվում է իր մասնագիտական հմտություններից և կարիերայով զբաղվելու հնարավորությունից: Ընտանիքի, մայրության և մանկության պաշտպանության հարցերով Պատրիարքի հանձնաժողովի նախագահ, ավագ երեց Դմիտրի Սմիրնովը նաև առաջարկել է հավասարեցնել եկեղեցական ամուսնությունը իրավաբանականին: