Բավ է պառակտվել
08-09-2015 12:42

Թուրքիայում բախումների հետևանքով վնասվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին

Դիարբեքիրի Սուր շրջանում երկուշաբթի բախումներ են գրանցվել, որոնց ընթացքում սպանվել է երկու ոստիկան: Դրանից հետո շրջանում պարետային ժամ է հայտարարվել: 
Բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել: Բախումներից, սակայն, վնասներ են կրել նաև տարածքում գտնվող հայկական եկեղեցին և մի մզկիթ: 
Հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցու մոտակայքում տեղակայված պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով եկեղեցու ապակիները կոտրվել են, հասցվել է նյութական վնաս։
Եկեղեցու ուղղությամբ նաև կրակոցներ են հնչել: Փամփուշտներից մեկը դիպել է եկեղեցու ցուցանակին։