Բավ է պառակտվել
26-06-2015 09:40

Քամու հետևանքով Երևանում երեք մարդ է տուժել

Երևանում ուժեղ քամու հետևանքով երեք մարդ է տուժել: Այս մասին հայտնում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: վորջինիս խոսքով՝ երկուսը մարմնական թեթև վնասվածքներ են ստացել: Մի տարեց կին էլ կրծքավանդակի վնասվածքով հոսպիտալացվել է, նրան օգնություն են ցուցաբերել, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Խանգելդյանի խոսքով, ուժեղ քամու պատճառած վնասների մասին բազմաթիվ ահազանգեր են եղել Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններից: Քամին հիմնականում տանիքներ է պոկել, ծառեր արմատախիլ արել, մեքենաներ վնասել: Վնասի չափի մասին այս պահին խոսելը կենտրոնի պետը վաղ է համարում, դեռ հանձնաժողով պետք է ստեղծվի, նա չի բացառում, որ առաջիկայում ահազանգերի թիվը կավելանա. «Բոլոր ահազանգերի հետքերով փրկարարներ են մեկնել, հիմա տեղերում իրականցվում են հետևանքների հնարավոր վերացման աշխատանքներ»: 911 ծառայությունը մարզերից ևս մի քանի ահազանգ է ստացել: