Բավ է պառակտվել
02-05-2015 15:31

Երևանում ավտոտնակում բռնկված հրդեհի հետևանքով բռնկվել է երեք մեքենա

Այսօր՝ ժամը 12.21-ին ՏԿԱԻն փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՏԿԱԻ արձագանքման խումբը: ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Ե. Խ.-ին պատկանող տանը կից ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել՝ 12.51-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ) և ներսում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի , «ՎՈԼԳԱ-21» մակնիշի, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաները: Բնակարաններից մեկի բնակիչ Շ. Խ.-ը (ծնվ. 1997թ.) դեմքի և ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: