Բավ է պառակտվել
06-05-2015 15:47

Մոսկվայի գազանանոցում պատահարի հետևանքով երեխա է տուժել

Մոսկվայի գազանանոցում մեծավանդակի երեսծածոցի մի մասը փլուզվել է և ընկել երեքամյա երեխայի վրա: Գազանանոցի մամլո ծառայության աշխատակիցների խոսքով՝ պատահարը տեղի է ունեցել կետերի մեծավանդակի մոտ: «Ծնողները երեծային կանգնեցրել են մեծավանդակի ճաղաշարի վրա, թեպետ ամենուրեք գրված է, որ դա արգելված է: Այդ հատվածը սղլիկ է և մարդաշատ: Երեխան սահել է և ընկել, իսկ նրա վրա ընկել է երեսծածկի կտորը», — բացատրել է գազանանոցի ներկայացուցիչը՝ նշելով, որ երեխային ապահովագրություն կվճարվի: Երեխային կոտրվաշ ոտքով տեղափոխել են հիվանդանոց: