Բավ է պառակտվել
06-07-2016 11:53

Սյունիքում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող Գազ 66-ը. կա 15 վիրավոր

Սյունիքի մարզում այսօր ժամը 10:00-ի սահմաններում ԳԱԶ 66 մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: ՊՆ մամուլի ծառայությունից հաստատեցին տեղեկությունը:

Վթարի հետևանքով 15 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներից 12-ը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ, իսկ 3-ին՝ տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:


Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ բոլոր վիրավորները ժամկետային զինծառայողներ են: