Բավ է պառակտվել
21-08-2015 09:32

Վրաստանում ավտովթարի հետևանքով 3 հայ է մահացել

Արևմտյան Վրաստանում ավտովթարի հետևանքով 5 մարդ վիրավորվել է, իսկ 4-ը, որոնց թվում Հայաստանի 3 քաղաքացիներ են եղել, մահացել են, հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Տուժածներից մեկը նույնպես Հայաստանի քաղաքացի է։ 
Դեպքի վայրում աշխատել են հրշեջ և փրկարար ծառայությունները։ Գերատեսչության տեղեկություններով՝ բոլոր տուժածները տեղափոխվել են Քութայիսի բուժհաստատություններ։ 
Հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով, որը հանգեցրել 2 կամ ավելի մարդու մահվան, այն պատժվում է 6-10 տարվա ազատազրկմամբ։