Բավ է պառակտվել
12-06-2015 17:17

Վեդի գետում 2 երեխա է խեղդվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 12-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գոռավան ավտոճանապարհի կամրջի աջ կողմում` գետում, նկատվել են դիեր: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները Վեդի գետից դուրս են բերել 2006 թ. ծնված Ա. և 2008 թ. ծնված Ա. Դ.-ների դիերը: Մահացածները եղբայրներ են։