Բավ է պառակտվել
27-05-2015 14:22

Հրազդան գետում 16-ամյա տղայի դի է հայտնաբերվել

Մայիսի 27-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում երեխան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Հրազդան գետից դուրս են բերել Գ. Թ.-ի դին (16 տ.):