Բավ է պառակտվել
03-02-2015 09:47

Պուտինը զբաղեցրել է 11-րդ տեղը աշխարհի ամենապաշտելի մարդկանց վարկանիշում

Ըստ YouGov միջազգային ընկերության կողմից անցկացրած հարցմանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը աշխարհի ամենապաշտելի մարդկանց վարկանիշում: Վարկանիշի առաջին հորիզոնականը պատկանում է միլիարդեր Բիլ Գեյթսին, նրան հաջորդում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ամենապաշտելի մարդկանց եռյակը եզրափակում է Սի Ցզինփինը: Կանանց մեջ վարկանիշային առաջին հորիզոնականում հայտնվել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսաֆզայը, իսկ երրորդում՝ Հիլլարի Քլինթոնը: Հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը համարում է, որ Ռուսաստանի հայտնի մարդկանց մեջ կան հեղինակություններ: Նրանց 36%-ը այսպիսի հեղինակություն է համարում երկրի նաագահ Վլադիմիր Պուտինին: Հարցման մասնակիցների 6%-ի համար հեղինակություն է համարվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, 5%-ի համար՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Եվս 4% հեղինակություն են անվանել Վլադիմիր Ժիրինովսկուն, 3%-ը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ևս 3%-ը՝ ռեժիսոր Նիկիտա Միխալկովին: