Բավ է պառակտվել
31-03-2015 11:19

Կրակոցներ Շենգավիթում

Հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 31-ին, ժամը 02.45-ին հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից: 
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: