Բավ է պառակտվել
09-11-2015 09:48

ՀՀ որոշ ճանապարհներին ձյուն և ձնախառն անձրև է

Այսօր ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի, Ջերմուկի, Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: