Բավ է պառակտվել
16-03-2015 14:02

Գյումրիում փոխհրաձգության գործով մեղադրվում է երեք մարդ

Քննչական կոմիտեի կողմից հետաքննվոց Գյումրիում փոխհրաձգության փաստի առթիվ երեք անձանց մեղադրանքներ են առաջադրվել: Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, մեղադրանքներ են առաջադրվել ավելի վաղ ձերբակալված Հովհաննես Տոնոյանին, Համլետ Գևորգյանին և Դավիթ Հակոբյանին: Միջոցներ են ձեռնարկվում հետախուզվող Պ.Առաքելյանին, Աշոտ և Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ երեկոյան մարտի 7-ին Գյումրիում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Պատահարի արդյունքում տուժել է վեց մարդ: Երեք տուժածները ստացել են հրազենային, իսկ մյուս երեքը՝ կտրող-ծակող վնասվածքներ: Հայտնի են տուժածների անունները՝ Սմբատ Ղազարյան, Գագիկ Ղազարյան, Կնյազ Ղազարյան, Վլադիմիր Հակոբյան, Համլետ Գևորգյան, Գագիկ Ղուկասյան: Կնյազ Ղազարյանը մահացել է հիվանդանոցում: