Բավ է պառակտվել
14-05-2015 11:35

ՀՀ-ում կարգելեն «սփայս» տեսակի թմրանյութերը

Հայաստանի կառավարությունը մայիսի 14-ի նիստի ժամանակ ընդունեց «սփայս» տեսակի թմրանյութերը արգելող որոշում: Ինչպես հայտարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, իրավապահ մարմիններում աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ պարզվել է, որ «սփայս» տեսակի թմրանյութերը արդեն իսկ ներկրվում են Հայաստան: Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներում, ինչպես նաև Ուկրինայում, տվյալ միջոցները արդեն իսկ արգելված են, նկատեց Գասպարյանը: Դրանց ներկրումը խոչընդոտելու նպատակով տվյալ տեսակի թմրանյութերը կարգելվեն նաև Հայաստանում, հավելեց նա: Հիշեցնենք, որ «սփայս» տեսակի թմրանյութերը իրենցից ներկայացնում են հայտնի թմրանյութերի սինթետիկ կրկնօրինակներ և փոքր ինչ տարբերվում միմյանցից բաղադրությամբ, և այդ պատճառով էլ մինչ վերջերս չէին ներառվել արգելված նյութերի ցուցակում: