Բավ է պառակտվել
14-04-2015 08:26

Երկրաշարժ՝ Հայաստանում

Այսօր Երևանի ժամանակով ժամը 00.41-ին (Գրինվիչի ժամանակ՝ 20.41-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.310 եւ արեւելյան երկայնության 45.130: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: