Բավ է պառակտվել
16-04-2015 16:23

Հայաստանում աճել են սպանության դեպքերը.ՀՀ ոստիկանություն

Այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում նախորդ տարվա համեմատ նվազել է հանցագործությունների թվաքանակը 665 դեպքով կամ 13,8 տոկոսով, ինչը հիմնական պայմանավորված է սեփականության, հասարակական կարգի, բնակչության առողջությաան դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազումով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վիճակագրական տվյալներ ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նվազել են գողությունները, բնակարանային գողությունները, ավազակային հարձակումները, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: 95-ով նվազել է ծանր հանացագործությունների թիվը, 18-ով աճել է առանձապես ծանր հանցագործության դեպքերը (2014-ի նույն ժամանակաշրջանում՝ 35 դեպք, այս տարի՝ 53): Աճել են սպանության դեպքերը (2014-ին 14, այս տարի՝ 18), սպանության փորձերը (2014-ին՝ 6, այս տարի՝ 13), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (2014-ին՝ 40, այս տարի 53 ), կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացելու դեպքերը: Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճի հետ (2014-ին՝ 18, այս տարի 20) զուգահեռ բարձրացել է բացահայտման արդյունավետությունը մոտ 10 տոկոսով (2014-ին՝ 77,8 տոկոս, այս տարի՝ 88 տոկոս): Հ. Պողոսյանի խոսքով, կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նվազել է անչափահասների (2014-ին՝ 9, այս տարի՝ 5), նախկինում դատվածների կողմից կատարված հանցագործությունների թիվը (2014-ին՝ 82, այս տարի՝ 52):Փոխոտիկանապետը նշեց, որ գրանցվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի բարելավում 1 տոկոսով: Միաժամանակ հայտնեց, որ բացահայտման աշխատանքների արդյունավետության որոշակի նվազում է գրանցվել սպանության, սպանության փորձերի, բնակարանային գողությունների դեպքերով: