Բավ է պառակտվել
29-04-2015 10:39

Թոռը ծեծել է տատիկին

Հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում ապրիլի 27-ին ժամը 18.30-ին, ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գետափնյա փողոցի բնակարաններից մեկը, որտեղ տանտիրուհին հայտնել է, որ ծեծի է ենթարկվել թոռան կողմից: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Ալեքսանդր Ս.-ն ծեծի է ենթարկել տատին` 1933 թ. ծնված Ռիմա Դ.-ին: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ալեքսանդր Ս.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: