Բավ է պառակտվել
19-03-2015 09:02

Հայաստանում հնարավոր է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն զգուշացնում է, որ մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ամպամածության նոսրացման դեպքում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0 աստիճան C, իսկ հողի մակերևույթին -1…-2 աստիճան C։ 
2015թ. մարտի 18-ի դրությամբ Արարատյան դաշտի հարավ-արևմտյան կեսում ծիրանենու բողբոջները 20-25%-ով բացվել են (վաղահաս տեսակներ, փակ տարածքներ, անբավարար խոնավություն), հյուսիս- արևմտյան կեսում այն դեռ գտնվում է լավ ուռած փուլում: Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները՝ ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչև 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը: Կախված բացասական ջերմաստիճանի տևողությունից ՝ ուռած և թույլ բացված բողբոջները դիմանում են -1,1...-5.60C, լրիվ ծաղկած ծառը՝ -0,6…-2,80C ջերմաստիճանին: Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 23- ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում զգալի, հնարավոր է նաև ամպրոպ:  Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 2-4, ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 22-ին կնվազի 3-5 աստիճանով: