Բավ է պառակտվել
09-03-2015 10:08

Երիտասարդի մարմինը գտել են անասնագոմում կախված վիճակում

Արարատ քաղաքում մարտի 8-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել:  25-ամյա երիտասարդին հայտնաբերել են նշված քաղաքի հանրակացարանի տարածքում գտնվող անասնագոմում կախված վիճակում: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդն ինքնասպանություն է գործել: Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Պատճառները դեռ հայտնի չեն: Նրան անունը Հմայակ է, նա ապրում էր տարածքում գտնվող հանրակացարանում: