Բավ է պառակտվել
30-05-2015 15:51

Նախորդ տարվա համեմատ, այս տարի հանցագործությունների թիվը պակասել է

2015թ-ի հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում գրանցվել է 5 333 հանցագործությունը, ինչը 713-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում գրանցվել է ոչ մեծ ծանրության 2 650 հանցագործություն, միջին ծանրության ՝ 1 600, ծանր՝ 1 020 հանցագործություն: Աճել են միայն առանձնակի ծանր տեսակի հանցագործությունները, եթե նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է նման 44 դեպք, ապա այս տարվա հինգ ամիսներին՝ 63 դեպք:  Թե՛ նախորդ տարվա 5 ամիսներին, թե՛ այս հանցագործությունների ընդհանուր քանակից` հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարվել է 27 հանցագործություն:  Հանցագործությունների գերակշռող մասն ուղղված են եղել սեփականության դեմ՝ 2 340 դեպք, երկրորդ տեղում են մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները՝ 1 383 դեպք, այնուհետև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են՝ 912 դեպք և այլն: Հանցագործությունների մեծ մասը կատարվել է Երևանում՝ 2 571 դեպք: