Բավ է պառակտվել
31-07-2015 14:56

Թունավորում ամառային ճամբարում

Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգարք է կատարում ամառային ճամբարում, որտեղից երեկ  ավելի քան 20 երեխա է հիվանդանոց տեղափոխվել: Ինչպես հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը վերցվել են ճամբարում օգտագործված սննդի և ջրի փորձանմուշներ ու ուսումնասիրվել են սննդի հետ հաղորդակցվող մակերևույթները: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կարվի: Առավել վաղ հաղորդվում էր, որ հոսպիտալացվել է թունավորված երեխաներից միայն մեկը:  Երեխաները հիվանդանոց էին տեղափոխվել Ծովինար գյուղի  ամառային ճամբարից: