Բավ է պառակտվել
15-01-2016 12:16

Գորիսում 3-ամյա երեխան մահացել է փուչիկ փչելիս

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեկ՝ հունվարի 14-ին, 3-ամյա երեխա է մահացել: Գորիսի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխային իրենց մոտ են տեղափոխել խեղդված: Պարզվել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել փուչիկ փչելու հետեւանքով, երեխայի բերանի մեջ փուչիկը պայթել է, ռետինե կտորը մնացել է կոկորդում, ինչն էլ մահվան պատճառ է դարձել: